ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Չխաբվե՛ք. Աստված չի ծաղրվում»

«Չխաբվե՛ք.  Աստված չի ծաղրվում»
28.02.2017 | 12:25

Այսօրվա սինկրետիկ և սինթետիկ աշխարհը ավելի ու ավելի է վերածվում մի մեծ մարտահրավերի, բայց մարդկությունը վաղուց զինաթափված է և անկարող է հավատի բարի մարտը մղելու:


Եվ մարդիկ առաջին հերթին հենց զինաթափված են հավատից:
«Եվ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես.6.10-12): Գիտենք, որ մեր թշնամին սատանան է, բայց նա մեր դեմ պայքարում է մեզ նման մարդկանց միջոցով. «Բազում մոլորեցնողներ են երևան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին (Օծյալ Փրկչին)՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է և Նեռ: Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք՝ ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը: Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն: Ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը: Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և նրան մի՛ ողջունեք: Ով այդպիսի մեկին ասի՝ ողջո՜ւյն, մասնակից կլինի նրա չար գործերին» (Բ Հովհ.1.7-11): «Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում: Եվ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծո Հոգին. ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած (չի ընդունում փրկչական տնօրինությունը), նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է, և արդեն իսկ աշխարհում է: Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև Հոգին, որ ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ կա աշխարհի մեջ: Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում. և աշխարհը լսում է նրանց: Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտության Հոգին և խաբեության հոգին» (Ա Հովհ.4.1-6): «ՈՒստի առե՛ք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո խոսքը» (Եփես. 6.13-17): Մարդկությունը մի քանի հոգևոր շրջաններով է անցել. սկզբում, իհարկե, ճշմարիտ աստվածապաշտությունն էր, հետո՝ մոռացության խավարն ու կռապաշտությունը, հետո՝ Աստծո հայտնությունը Հիսուսով, որին հետևեց ճշմարիտ աստվածապաշտության վերահաստատումը Եկեղեցով, իսկ վերջին փուլում մարդկությունը վերահաստատվեց կռապաշտության մեջ՝ չմոռանալով, բայց մերժելով Հայտնված Աստծուն և թաղվելով ապականության ու ամենաթողության մեջ: Այս ամբողջ ընթացքի մեջ մարդկությունը ունեցավ կարևորագույն ձեռքբերում՝ Եկեղեցին, որ Քրիստոս սկսեց կառուցել՝ որպես Իր Մարմինը՝ հարուցյալ ու հաղթական: Եկեղեցին այն զինանոցն է, որ կարող է զինավառել մարդուն աշխարհի մարտահրավերների դեմ:

Այսօրվա ամենավտանգավոր մարտահրավերը Քրիստոսին մերժող հեթանոսությունը չէ, այլ հեթանոսախառն այն «քրիստոնեությունը», որ մահաբեր թմբիրի մեջ է ընկղմում անսթափ ու ոչ զգոն, աշխարհասեր ու նյութապաշտ մարդկանց: Երկու ճանապարհով քայլել փորձող այդ կեղծ քրիստոնյաները վաղուց չեն նկատում, որ հոգևոր ճողվածքի տեր են, ինքնախաբեության մյուս զոհերը նրանք են, որ երբեք քայլ անգամ չեն արել նեղ ճանապարհի ուղղությամբ, բայց իրենց քրիստոնյա են հորջորջում, այդ ինքնակոչները մոլորված են և մոլորեցնում են ուրիշ շատերին, գայթակղված են և գայթակղության դուռ, խաբված են ու խաբեբաներ: Սակայն «Չխաբվե՛ք. Աստված չի ծաղրվում» (Գաղ.6.7-8):

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՈՐԻՍ

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ